Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Georgian Airways ավիաընկերությունը վերսկսում է չվերթները Մոսկվա

Georgian Airways ավիաընկերությունն ուրբաթ օրվանից վերսկսում է ավիաչվերթները Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:

Ինչպես լրագրողներին հայտնել են ընկերությունում, բանակցություններ են կայացել Վրաստանի կառավարության հետ, որից հետո ընդունվել է թռիչքների վերսկսման մասին որոշում: Ավիաընկերության պահանջները մասամբ բավարարվել են:

Georgian Airways-ի ներկայացուցիչները մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք ներկայացրել են 7 պահանջ՝ շտապ կերպով չեղարկել Ռուսաստանին ուղղած հուլիսի 8-ի նոտան, որով ռուսական ավիաընկերությունները ստացել են Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ թռիչքների անսահմանափակ իրավունք, վերականգնել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ համապատասխան այն պայմանների, որոնք գործել են մինչ 2006 թվականի նոյեմբերին թռիչքների դադարեցումը, բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ և քննարկել հաջորդ տարվա ամռանը թռիչքների գրաֆիկը, վերանայել Ռուսաստանի այլ քաղաքներ թռիչքների հնարավորությունը:

Ավիաընկերությունը պահանջում է նաև Ավիացիայի գործակալությունն առանձնացնել էկոնոմիկայի նախարարությունից, քանի որ վերջինս ի վիճակի չէ լուծելու ավիաընկերություններին անհանգստացնող խնդիրները:

Ընկերության ներկայացուցիչները նաև պահանջում են Ավիացիայի գործակալությունից հեռացնել նախկին իշխանությունների նշանակած կադրերին, փոխել նախկին ռեժիմի կողմից ընդունված նորմատիվ ակտերը և վերականգնել ընկերության՝ առաջատարի կարգավիճակը, որը չեղարկվել էր նախկին իշխանությունների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում