ԱԷՄԳ-ը մերժել է Իրանի իշխանությունների առաջարկը` այցելել սահմանամերձ Մարիվան քաղաքում գտնվող իր օբյեկտներից մեկը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նոյեմբերին ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է համագործակցության շրջանակներում գործակալության փորձագետներին թույլ տալ տեսնելու իր օբյեկտը:
2011-ի ԱԷՄԳ զեկույցում նշվել է, որ Մարիվանում գտնվում են հատուկ հզորության պայթուցիկ նյութեր: Ի պատասխան` Նաջաֆին այդ ենթադրությունները «անհիմն ու կեղծ» է համարել` նշելով, որ նմանատիպ փորձի հետքերը հեշտ կլինի պարզել հետաքննությունից հետո: