Իրաքում շիաների առաջնորդ Մուքթադա Ալ-Սադրը վարչապետ Նուրի Ալ-Մալիքին կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել հակակառավարական բողոքի ակցիայի մասնակիցների հետ,- հաղորդում է Reuters-ը:
Նա Իրաքի վարչապետին կոչ է արել լսել ակտիվիստների պահանջները:
Իրաքում խռովությունների պատճառ է հանդիսացել Սահմանադրության մեջ ահաբեկչության դեմ պայքարի 4-րդ դրույթը: Ակցիայի մասնակիցները կոչ են անում ազատ արձակել կին բանտարկյալներին և դադարեցնել խտրականությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի իշխանություններն ազատ են արձակել ավելի քան 300 բանտարկյալների:











































