Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Մալագա»-ի դեմ կայանալիք գավաթային առաջին խաղից առաջ(հունվարի 16) «Ոսկե գնդակ» մրցանակը, որ վերջերս ստացավ, կներկայացնի երկրպագուներին: Այս մասին տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ արգենտինացին քվեարկությունում առաջ անցավ իր թիմակից Անդրես Ինյեստայից ու «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուից:






































