Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը կանցկացվի Թբիլիսիում: APA-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացվում է Վրաստանի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:
Հաղորդվում է, որ 3 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը 2015թ. տեղի կունենա Վրաստանում: Այս որոշումն ընդունվել է այսօր Կարսում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Թամարա Բերուչաշվիլիի հանդիպման ժամանակ: