Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Կապիտանը հրազենից վիրավորվել է զորավարժության ժամանակ

Դժբախտ դեպքեր են լինում նաև զորավարժությունների ժամանակ, որոնք նաև զինվորական բարձրագույն կրթություն ստացած զինվորականների կողմից են թույլ տրվում: Տվյալ դեպքում խոսքը Ապարանի բնակիչ, Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը 7 տարի առաջ ավարտած, 29-ամյա Աղվան Դարբինյանի մասին է:

Դատական ակտից տեղեկանում ենք, որ 2010թ. սեպտեմբերի 7-ին, ժամը 06:30-ին ՊՆ N զորամասի անձնակազմին տրվել է տագնապ ազդանշանը` զորավարժություններ կատարելու նպատակով: Ըստ զորավարժության պլանի` անձնակազմը ստացել է զենք, ռազմական հանդերձանք և դուրս եկել նստեցման շրջան: Այնուհետև անձնակազմը կատարել է ռազմերթ դեպի կենտրոնացման շրջան: Կենտրոնացման շրջանում 2-րդ հետախուզական վաշտի 1-ին խումբը` ավագ լեյտենանտ Աղվան Դարբինյանի գլխավորությամբ, խնդիր է ստացել մեկնել Սոթքի լեռնանցք և ծավալել դիտակետ: Ստացած խնդիրը կատարելու նպատակով խումբը մեկնել է Սոթքի լեռնանցք և սպասել հետագա առաջադրանքի: Նույն օրը ժամը 19.00-ի սահմաններում Աղվան Դարբինյանը զորամասի հրամանատարի կողմից խնդիր ստանալով կանգնեցնել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով ընթացող, զորավարժություններին մասնակցող, ՀՀ ՊՆ մեկ այլ` N 1 զորամասի «ԳԱԶ 330800» մակնիշի ՊՆ 8508 Շ զինհամարանիշի ավտոմեքենայի առաջխաղացումը, սկզբից ձեռքերով պայմանական նշաններ է արել, սակայն նկատելով, որ ավտոմեքենան կանգ չի առնում և շարունակում է առաջ ընթանալ, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, իրավունք չունենալով զորավարժության ժամանակ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակել` խախտել է զորավարժության սահմանված կարգը, կատարելով իշխանազանցություն` վերադաս հրամանատարության մոտ պարտաճանաչ սպայի տպավորություն թողնելու, խնդիրը ժամանակին կատարելու և գոհունակության արժանանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ԿՁԳ տեսակի ՍՎ-3513 համարի հրազենով վեց հատ մենահատ կրակոցներ է արձակել օդ: Այնուհետև մեկ անգամ դիտավորությամբ կրակել է տվյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով գնդակը միջանցիկ անցնելով ավտոմեքենայի աջ դռան միջով, դիպել է խցիկում նստած, կապիտան Գագիկ Գվիդոնի Խաչատրյանի աջ կոնք-ազդրային հոդի շրջանին և վեջինս ստացել է հրազենային-գնդակային կույր վիրավորում` մեծ տամբիոնի կոտրվածք ու նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք:

Ամբաստանյալն ընդունել է մեղքը, և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նրա` արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը, ամբաստանյալին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում` հիմնվելով գործում առկա ապացույցների վրա: Դատարանը ամբաստանյալ Աղվան Դարբինյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը` այն, որ զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն, բազմիցս արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի: Դատարանը Աղվան Դարբինյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նախկինում դատված ու արատավորված չլինելը, անկեղծորեն զղջալը կատարած հանցանքի համար, ինչպես նաև խնամքին 14 տարին չլրացած երկու երեխա ունենալու հանգամանքը: Իսկ պատիժը ծանրացնող հանգամանք չի եղել:

Այդուհանդերձ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Յուրի Իսկոյանի նախագահությամբ, 2011թ. փետրվարի 17-ի դատավճռով Աղվան Տարոնի Դարբինյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Մինչդեռ նշյալ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ավելի խիստ պատիժ. «իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, …եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և …որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով»:

Սևանի կայազորի դատախազությունն այժմ վերաքննիչ բողոք է բերել, որի բովանդակությունը, սակայն, դեռ հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ խիստ պատիժ են ուզում:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում