Բրիտանացի շիկահեր Օռլանդո անունը կրող կատուն իր կատարած «ներդրումներով» 2012թ. տվյալով ստացել է ամենամեծ եկամուտը խոշոր ընկերություններում, որոնք մտնում են FTSE All-Share ինդեքսի մեջ:
Ինչպես գրում է The Guardian թերթը, իր ներդրումային «կանխատեսումներում» Օռլանդոն գերազանցել է John Warner-ի ակադեմիայի փորձառու վերլուծաբանների ու ուսանողների պրոֆեսիոնալ թիմը:
Անցած տարեսկզբին ֆինանսական վերլուծաբանները, որոնց ընտրել էր բրիտանական The Observer թերթը, ինչպես նաև մի խումբ ուսանողներ ու Օռլանդոն ընտրել էին FTSE All-Share ինդեքսի 5 ընկերություններ: Կատուն կատարել էր իր ընտրությունը` շարժելով իր սիրած խաղալիք մկնիկը աղյուսակի վրայով, որտեղ յուրաքանչյուր ընկերություն ունի իր թիվը:
Անցած տարեվերջին Օռլանդոյի ձևավորած պորտֆելը թանկացել է 4.2 տոսկոսվ՝ մինչև 5542 ֆունտ-սթեռլինգ` այն դեպքում, երբ ներդրողների փաթեթը գնային առումով աճել է միայն մինչև 5176 ֆունտ-սթեռլինգ:
Ուսանողների նախընտրած փաթեթը էժանացել է մինչև 4840 ֆունտ:
Ինչպես նշում է թերթը, Օռլանդոյի կարողությունը հաստատել է որոշ տնտեսագետների ենթադրությունը առ այն, որ բաժնետոմսերի շուկայական արժեքը փոփոխվում է պատահական սկզբունքով, և հետևաբար` ֆինանսական շուկաները անկանխատեսելի են:








































