Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարեց, որ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն ակտիվորեն իր կազմ է հրավիրում «Բարսելոնա»-ի աշխատակիցներին:
Անգլիական ակումբում են աշխատում «Բարսա»-ի նախկին մենեջերներ Չիկի Բեգրիստայնն ու Ֆերան Սորիանոն:
«Նրանք փորձում են ձկնորսություն անել այստեղ, սակայն այստեղ ձկներ չկան: Հուսով եմ, որ Բեգրիստայնը «Բարսելոնա»-ի մասին ողջ տեղեկատվությունը չի փոխանցի «Սիթի»-ի ղեկավարությանը: Դա վնաս կհասցնի մեզ:
Ցանկանում եմ, որ մեր ակումբների միջև հարաբերություններն ավելի լավանան ու դառնան թափանցիկ»,- հայտարարեց Ռոսելը:





































