Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ադրբեջանական և թուրքական դիվանագետների կողմից Մեծ Բրիտանիայում ծավալված աշխատանքներն ամիս ամսվա վրա հզորանում են»:

Ինչպես հայտնում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից, Մեծ Բրիտանիայում աշխատանքային այցով գտնվում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Համաձայն նրանցից ստացված տեղեկատվության` ադրբեջանական և թուրքական դիվանագետների կողմից Մեծ Բրիտանիայում ծավալված աշխատանքներն ամիս ամսվա վրա հզորանում են, և դրան հակառակ, կարելի է ասել, զրոյի են մոտենում ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող դիվանագիտական աշխատանքները: Համեմատության համար բերենք միայն հետևյալ տվյալները. ադրբեջանցիները հայտնի «Chatham house»-ի կողքին գնել են մի հսկա շենք, որտեղ տեղավորել են «Ադրբեջան-ԵՄ» համագործակցության կենտրոնը: Կենտրոնն ունի բազմաթիվ աշխատողներ, այդ թվում ներգրավված են նաև շատ արհեստավարժ բրիտանացի մասնագետներ: Ադրբեջանական դեսպանատունը կոորդինացնում է բոլոր աշխատանքները, և արդյունքում ակնհայտորեն աճել է Անգլիայի պառլամենտի ադրբեջանամետ անդամների քանակը:Դրան գումարենք Թուրքիայի ԱԳՆ-ի հսկայածավալ ուժերի աշխատանքը, որոնք աշխատում են ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված, և ադրբեջանցի ու թուրք ուսանողների համատեղ գործունեությունը ընդդեմ հայկական լոբբինգի:
Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվող ակտիվության մասին: Լոնդոնում գործում է հայկական դեսպանատունը, որն ունի ընդամենը երկու դիվանագետ (մի հյուպատոս և մի խորհրդական) և մոտ վեց ամիս չունի նույնիսկ դեսպան: Ճիշտ է, նույնիսկ ԱԳՆ լավագույն կադրին եթե այժմ նշանակեն Մեծ Բրիտանիայի դեսպան, իր երկու դիվանագետների հետ միասին կհայտնվի ծիծաղելի ու անօգնական վիճակում, քանի որ ստիպված է լինելու հակահարված տալ տասնյակ ադրբեջանցի և թուրք մասնագետների: Բերենք մի օրինակ. անգլիական հայտնի ՙԴիպլոմատ՚ ամսագրում ադրբեջանցի դեսպանը միշտ ներկայացնում էր արցախյան խնդիրը, որին պարտաճանաչորեն հակահարված էր տալիս հայ դեսպան Վահե Գաբրիելյանը: Վերջին համարում լույս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց հոդվածը բացառիկ հակահայկական հռետորաբանությամբ, որը, բնականաբար, մնացել է և կմնա նաև ապագայում անպատասխան: Ադրբեջանցիները կազմակերպում են դասախոսություններ, հանդիպումներ արցախյան թեմաներով և վարկաբեկում Հայաստանին առավելագույնս, իրենց սրտի ուզածի չափով: Այս ամենը մնում է բացարձակ անպատասխան: Թուրքերը շատ ակտիվ աշխատում են նաև արդի էներգետիկ խնդիրների շուրջ և այս ամենը` ոչ թե Եվրոպայի որևէ երկրորդական երկրում, այլ Եվրոպայի ֆինանսական կենտրոնում, համաշխարհային դիվանագիտության մեջ իր կամքը թելադրող երկրի մայրաքաղաքում` Լոնդոնում: Մենք բազմիցս խոսում ենք ՀՀ ԱԳՆ-ի անուժ և ոչ արհեստավարժ աշխատանքների շուրջ, քննադատում նրա չափից դուրս թույլ նախարարին, որն իր անձի շուրջ մտածելուց բացի` ոչինչ չի կարողանում կազմակերպել: Սակայն ուզում ենք ավելացնել նաև Սփյուռքի նախարարության կողմից վարվող բացառիկ թույլ աշխատանքները Եվրոպայի այն կենտրոններում, որտեղ կան քիչ թե շատ ուժեղ հայկական համայնքներ և լոբբիստներ, նրանց հետ համագործակցելու և ԱԳՆ-ի բացը լրացնելու գործում: Սփյուռքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում