Իրանում գրիպի վիրուսի տարածումը սկսել է սպառնալ մարդկանց կյանքին: Վիրուսը հայտնաբերվել է 300-ից ավելի մարդու մոտ, մահացել է 6-ը: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության վարչություններից մեկի պետ Մուհամմեդմեհտի Գույան՝ փոխանցում է İSNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ հիվանդության դեպքերի մեծ մասը գրանցվել է Թեհրանում, Ալբորզում, Քրդստանում, Մազանդարանում, Գումում, Զանջանում և Գազվինում: