Մոգիլևսկի մարզի Քննչական կոմիտեի վարչությունը հետաքննում է Երևանի 38-ամյա բնակչի նկատմամբ քրեական գործը՝ առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցների հափշտակության մասով, որն իրականացվել է կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ, հայտնում է Interfax-ը:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, լինելով «Մետելիցա» խաղատան սեփականատերը, որը գտնվում է Բրեստում, ունենալով առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցներ հափշտակելու մտադրություն, ձեռք է բերել կեղծված բանկային վճարային քարտեր, որոնց օգտագործմամբ 2014 թ. հունվարից մինչև մարտ իրականացրել է դրամական միջոցների անօրինական փոխանցում ԱՄՆ-ի ու Ավստրալիայի բանկերից խաղատան հաշվեհամարին, որի տնօրենն է հանդիսանում»,- հայտնել են Մոգիլևսկի մարզի Քննչական կոմիտեի վարչությունից:
Բացի այդ՝ տեղեկացրել են, որ այս տարվա ապրիլին Մոգիլևում «Վա-բանկ» խաղատան առքուվաճառքի գործարքի իրականացումից մեղադրյալը նույն եղանակով իրականացրել է դրամական միջոցների փոխանցում դրա սեփականատիրոջ հաշվին:
Այդ կերպ տղամարդը, ինչպես տեղեկացրել են գործակալությանը, իրականացրել է դրամական միջոցների հափշտակություն, որոնք գտնվել են արտասահմանյան բանկերի հաշվեհամարներին ավելի քան Br1 մլրդի չափով:
Մեղադրյալի նկատմամբ պատիժ է ընտրվել կալանքը:












































