YouTube-ի նոր հիթ է դարձել մորն արթնացնել փորձող նորածնի մասին տեսանյութը: Հոլովակը հրապարակվել է 2014թ. դեկտեմբերի 2-ին, և մինչև հիմա այն դիտել է ավելի քան 2.3 մլն մարդ: Metro-ի հաղորդմամբ՝ հոլովակի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, երբ դերասան Էշթոն Քաթչերը դրա հղումը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
Էլիայի մայրը՝ Էսթեր Անդերսոնը, հոլովակն այսպես է մեկնաբանել. «Ամեն առավոտ իմ փոքրիկն ինձ հետ մի քանի ժամ քնում է իմ մահճակալում այն բանից հետո, երբ արթնանում է ուտելու համար: Եվ ամեն առավոտ ես ինձ հարցնում եմ՝ ինչու պարզապես նրան կրկին չեմ պառկեցնում իր անկողնու մեջ… Այդ առավոտ ես վերցրի բջջային հեռախոսն ու տեսագրեցի, թե ինչպիսին է իմ «մանուկ զարթուցիչը»: Կարծում եմ՝ ես այդ հարցում միակը չեմ…»:









































