Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը լիարժեք մարտական պատրաստության է բերվել երկրի սահմանների մոտ ՈՒ-2 տեսակի լրտես ինքնաթիռի հայտնվելուց հտո: Այս մասին հայտնել է «Խաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին:
Օտարերկրյա լրտես ինքնաթիռի թռիչքը իրանական սահմանի մոտ իրանական ՀՕՊ հրթիռային համալիրների օպերատորների կողմից ֆիքսվել էր անցած շաբաթվա վերջին:
Զենիթային հրթիռների արձակման կայանների հաշվարկները պատրաստ են եղել կրակ բացելու, եթե օդանավը հատեր իրանական սահմանը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Մենք պատրաստ էինք կրակ բացել,- ընդգծել է գեներալը,- սակայն, ըստ ամենայնի, լրտես ինքնաթիռի օդաչուն նկատել է մեր ռադարների աշխատանքը և հեռացել սահմանից»:
Գեներալ Իսմայիլին նաև նշել է, որ ամերիկյան հետախուզական ՈՒ-2 տիպի օդանավը նախկինում էլ ռադարների կողմից հայտնաբերման համար բարդ թիրախ է եղել՝ թույլ արտացոլող մակերեսի պատճառով:








































