Անցած գիշեր Կահիրեի արվարձանում գնացքի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 17, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին, հարավից դեպի Կահիրեի զինվորական ճամբար ուղևորվող գնացքի վագոններից մեկը, որում զինակոչիկներ են եղել, շրջվել է:
Հայտնի է, որ գնացքում եղել է ավելի քան 1300 ապագա զինվոր: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները: Բժիշկները չեն բացառում,որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից շատերը գտնվում են ծանր վիճակում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































