Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արզնի» հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է «Արզնու» և «Պապա Կառլո» լիմոնադի գործարանի կաթսայատունը:
«Արզնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը թերթի հետ զրույցում պարզաբանեց. «Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, և հիմա ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվում քանդել են պատը, որպեսզի խողովակները փոխեն»: Իսկ գործարանի չաշխատելու մասով ասաց, որ կատարվում են պրոֆիլակտիկ աշխատանքներ. «Հունվարի առաջին 15-20 օրը զբաղված ենք լինելու պրոֆիլակտիկ աշխատանքներով: Բացի այդ, այս օրերին շահագրգռված չենք ամեն օր աշխատեցնել գործարանը, քանի որ առևտուրը թույլ է, արտադրանքի պակաս էլ չունենք»:








































