Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն լեգեոներ:
Ղազախստանի Պրեմիեր լիգայի թվիթերյան էջում կազմակերպված հարցման արդյունքում Պիզելին ստացել է 960 ձայն ու զգալիորեն առաջ անցել երկրորդ տեղը գրաված Ֆոկսի Կետևոմայից, ով ստացել է 368 ձայն:
Հավելենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Պիզելին «Ակտոբե»-ի կազմում դարձել է 8 գոլի հեղինակ:








































