Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Bild-ի հետ զրույցում ասել, որ իր համար Գերմանիայի հավաքականի հաղթանակն աշխարհի առաջնությունում ավելի կարևոր է, քան «Ոսկե գնդակ»-ը:
«Ռոնալդուն ու Մեսսին արժանի են «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եռյակում լինել: Նրանք մեծագույն մարզիկներ են: Դժվար թե ինչ-որ մեկին հաջողվի նրանց չեզոքացնել խաղի ժամանակ:
Ինձ համար ամենակարևորը Գերմանիայի հավաքականի հաղթանակն էր աշխարհի առաջնությունում: Այն նույնիսկ կարևոր է «Ոսկե գնդակ»-ից»:
Հիշեցնենք, որ Մեսսիից ու Ռոնալդուից զատ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների թվում է նաև Նոյերը:





































