Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում երեկ կայացած «Սելտա»-ի հետ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել:
23-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 53-րդ րոպեին: Վնասվածքի լրջության աստիճանի մասին տեղեկություններ առայժմ չկան:
«Առաջիկա օրերին Ռոդրիգեսը բուժզննման կենթարկվի: Իհարկե, նման վնասվածքները չեն կարող չտխրեցնել: Բայց նման խնդիրներն անխուսափելի են այսպիսի հագեցած օրացույցի պայմաններում»,- թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը դեկտեմբերի 10-20-ը Մարոկոյում մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը:






































