2014թ-ից հետո ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանում նոր առաքելությունն ուղղված կլինի ազգային անվտանգության ուժերի նախապատրաստմանը և աջակցմանը, այն կունենա ամուր իրավական հիմք, որը կհիմնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման վրա, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:
Աֆղանստանի տարածքում այժմ գտնվում է հակաահաբեկչական կոալիցիայի բազմազգ ստորաբաժանումը, որը կառավարվում է ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հրամանատարության ներքո գործող Աֆղանստանի անվտանգությանն աջակցող միջազգային ստորաբաժանումը: 2014թ-ի վերջից սկսած՝ Աֆղանստանի անվտանգության ամբողջ պատասխանատվությունը կդրվի միայն աֆղանական ուժերի վրա, իսկ ՆԱՏՕ-ն, առանց ռազմական գործողություններ իրականացնելու, կզբաղվի նրանց պատրաստմամբ և աջակցություն ցուցաբերելով:









































