Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 14-րդ տուրի շրջանակներում մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սելտա»-ին:
Հանդիպման ընթացքում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել հյուրերի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալ» – «Սելտա»՝ 3:0
1:0, 2:0, 3:0 Ռոնալդու (36’, 11մ, 65’, 81’)





































