Գիտնականները բացատրել են, թե մարդը ինչով է գրավում մոծակներին՝ գրում է direct-press.ru կայքը: Շնորհիվ այն բանի, որ մոծակները շատ են սիրում մարդկային հոտը, ինչը փոխանցվում է գենետիկական մակարդակով, արնախում միջատների նախնիները կարողացել են անցնել մարդկանց արյունը «խմելուն»՝ այդպիսով դառնալով մահացու հիվանդությունների փոխանցողներ:
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում մոծակները մարդկային արյան կարիքը չունեին և սնվում էին հիմնականում անտառի բնակիչների արյամբ: Սակայն մի քանի հազարամյակ հետո այս միջատները անցել են մարդկային արյան, ինչը էվոլյուցիայի տեսակետից բավականին հաջողված գործընթաց էր:
Այս գործընթացի ուսումնասիրության ընթացքում գիտնականները ստիպված են եղել դիմել գենետիկայի տվյալներին: Կենսաբանները ստիպված են եղել խաչավորել երկու տեսակի միջատների ներկայացուցիչներին, որպեսզի պարզեն այն գեները, որոնք պատասխանատու են մարդու հանդեպ կապվածության: Սերունդ տալուց հետո գիտնականները վերլուծել են հիբրիդների նախասիրությունները: Պարզվել է, որ մարդկային արյուն սիրողների մեջ գերակշռում են 14 գեներ, որոնցից ամենակարևորը հոտառության ռեցեպտորներից մեկի՝ Or4-ն գենն է:
Հետագայում կենսաբանները ենթադրել են, որ այդ գենը պետք է արձագանքի որոշակի հոտերի: Իրենց ենթադրությունները ապացուցելու համար գիտնականները գտել են կամավորների, որոնք համաձայնել են մեկ ամբողջ օր կրել զուգագուլպաներ, որոնց մեջ բացակայել է սուլկատոն կոչվող բաղադրիչը: Հետազոտության հեղինակները ենթադրեցին, որ հենց այս բաղադրիչն է մարդկանց այդքան գրավիչ դարձնում մոծակների համար: Սակայն հետագա ուսումնասիրությունները չապացուցեցին այդ վարկածը:








































