Մեծ Բրիտանիայում կին զինծառայողներին առաջին անգամ կարող են թույլատրել ծառայել առաջնագծում, հայտնում է The Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հարցը երկար ուսումնասիրելուց հետո մտադիր է վերանայել սահմանափակումները կանանց համար, որոնք ծառայում են զինվորական ստորաբաժանումներում:
Ինչպես հայտնել են գերատեսչության բարձրաստիճան աղբյուրները, իշխանությունները պատրաստ են կանանց հնարավորություն տալ ծառայել ճակատի առաջին գծում: Սպասվում է, որ երկրի պաշտպանության նախարարությունը որոշման ընդունման մասին կհայտարարի տարեվերջին:
6-ամսյա ուսումնասիրությունից հետո քննարկվել է, թե կինը հարմա՞ր է արդյոք խիստ պայմաններում մարտական հանձնարարությունների կատարմանը, և զինվորական գերատեսչությունում հակված են հանելու սահմանափակումները:
Աղբյուրները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությանը դժվար կլինի պահպանել այն սահմանափակումները, որոնք արդեն հանվել են ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի իշխանությունների կողմից, որոնք թույլատրել են կանանց ծառայել առաջնագծում:











































