Շվեյցարիայի Բազել քաղաքում ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ, որպեսզի կանխի անկարգությունները, որոնք երեկ ուշ երեկոյան տեղի են ունեցել ԵԱՀԿ հակառակորդների ցույցի ժամանակ:
Բախումները ոստիկանների և ցուցարարների միջև, որոնց թվում եղել են բազմաթիվ երիտասարդներ, սկսվել են Կլարպլատց հրապարակում՝ կոնգրես-կենտրոնից քիչ հեռու, որտեղ ավելի վաղ ավարտվել էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը 72 երկրի պատվիրակությունների մասնակցությամբ:
Ձերբակալվել է 18 մարդ:
Ավելի քան 2 ժամ տևող անկարգությունները երեկ երեկոյան հանգեցրել են տրանսպորտային հաղորդակցությունում լուրջ խնդիրների:
Խաղաղ սկսված բողոքի ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ: Բախումներն սկսվել էին իշխանությունների թույլատրած երթի ավարտից հետո:






































