28-ամյա դերասանուհի Լինդսի Լոհանը գլխովին մխրճվել է աշխատանքի մեջ: Նախ՝ նա որոշեց հանդես գալ թատերական ներկայացման մեջ, ապա որոշեց դառնալ դիզայներ, գրում է Elle-ն:
Աստղի դեբյուտը դարձել է տղամարդկանց հագուստի շարքը, որը ստեղծվել է մարզական հագուստի Civil Clothing բրենդի հետ համատեղ:
Լոհանը հավաքածուն անվանել է «Իմ կախվածությունը»:
Civil Clothing x Lindsay Lohan շարքում ներառվել են բեյսբոլի շապիկներ ու տրիկո, որոշ շապիկների վրա դաջված է դերասանուհու լոգոն:
Լոհանի դիզայնով հագուստը կվաճառվի դեկտեմբերի 12-ից:














































