Թուրքիայի վարչապետի գրասենյակում լսող սարքեր հայտնաբերելուց հետո վարչապետի պահպանության ծառայությունը մի շարք քայլեր է ձեռնարկել:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկտվության համաձայն՝ այդ ծառայության նախաձեռնությամբ կստեղծվի Անվտանգության համակարգի կառավարում: Գլխավոր կոմիսարից և 6 ոստիկաններից բաղկացած խումբը լսող սարքերի որոնումներ կանցկացնի այն վայրերում, ուր պետք է ժամանի վարչապետը: