Բրիտանուհի հեծանվորդ Նիկոլ Կուկը, ով Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի է, հայտարարել է իր սպորտային կարիերան ավարտելու մասին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
2008 թվականն ամենահաջողն էր հեծանվորդուհու կարիերայում:
Նշենք, որ Կուկը 29 տարեկան է: Նրա գլխավոր մրցակիցը Բրիտանիայի լավագույն հեծանվորդուհու մրցույթում Լոնդոնի Օլիմպիական խաղերի հաղթող Էլիզաբեթ Էրմիթսթեդն էր: