Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակցուհի Կարինա Գրիգորյանը, ի նշան համաներման դեմ բողոքի, հեռացել է պաշտոնից: Նրա խոսքերով՝ Իվանիշվիլիի իշխանությունը ծանր և անուղղելի սխալ է գործել՝ բանտից ազատելով ռուսական լրտեսներին:
«Ինձ պես են մտածում նաև նախարարության այլ աշխատակիցներ: Սակայն նրանք չեն ցանկանում ցույց տալ իրենց դժգոհությունը, քանի որ նրանք ընտանիքներ ունեն: Այդ մարդիկ ռուսական լրտեսներ են: Չեմ ցանկանում ռուսական լրտեսներին քաղբանտարկյալներ անվանող և նրանց ազատ արձակող իշխանության կողմից կառավարվող ոստիկան լինել: Այդ պատճառով, ի նշան բողոքի, ես հեռանում եմ նախարարությունից»,- Գրիգորյանին մեջբերում է “Грузия Online”-ը:









































