Ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների գործողությունները, որոնք էլեկտրոնային լրտեսություն են իրականացրել և մասնավոր անձանց մասին տեղեկություններ հավաքել , կատարվել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրության շրջանակներում. նման որոշում է կայացրել քննչական լիազորություններով բրիտանական ատյանը, որը ստուգել է հատուկ ծառայությունների գործունեությունը, հաղորդում է Reuters-ը:
«Գաղտնազերծումները, մասնավորապես`Էդվարդ Սնոուդենի, այն տպավորությունն են ստեղծել, որ որոշ դեպքերում օրենքը հատուկ ծառայություններին անսահմանափակ լիազորություններ է տալիս, և նրանք հնարավորություն ունեն անել այն, ինչ ցանկանան»,- ասվում է հայտարարությունում:









































