Բրիտանիայի արքայազն Ուիլյամը դեկտեմբերի 8-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է՝ հանդիպումը կանցկացվի Օվալաձև կաբինետում:
Ավելի վաղ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հայտարարել էին դեկտեմբերի 7-9-ը ԱՄՆ ուղևորություն կատարելու մասին: Արքայազնն այնտեղ մասնավորապես կմասնակցի կոռուպցիայի և վայրի բնության օբյեկտերի վաճառքին հակազդելու հարցերով համաժողովին:
ԱՄՆ նախագահը ողջունում է արքայազնի ջանքերն այդ գլոբալ պայքարում, ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:











































