Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Գրիգոր Մխիթարյանը:
Արոնյանը A խմբում է, Մովսիսյանը՝ B, Մխիթարյանը՝ C:
Լևոն Արոնյանի գլխավոր մրցակիցներից մեկը՝ Վիշվանաթան Անանդը, քիչ առաջ ավարտված պարտիայում կարողացավ առավելության հասնել Կարուանայի նկատմամբ:
Հրիկրիշնա – Արոնյան պարտիան ընթացքի մեջ է:










































