Շոտլանդացի գիտնականները եկել են եզրակացության, որ շան առկայությունը թույլ է տալիս իր տիրոջը ժամանակը հետ տալ և հասնել զգալի երիտասարդացման: Դրա գաղտնիքը հեշտ է՝ շունը ստիպում է տիրոջը շատ շարժվել, իսկ ֆիզիկական ակտիվությունը բոտեքսից էլ ուժեղ է:
Ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը կապված է սիրած շան ուղեկցությամբ երկարատև ամենօրյա զբոսանքի հետ և թույլ է տալիս հասնելու երիտասարդացման միջինը 10 տարում: Նման հաճելի եզրակացության են եկել St Andrews University-ի գիտնականները: Զբոսանքների թարմացնող արդյունքը նկատվում է ամեն դեպքում, անկախ զբոսանքի տևողությունից: Բացի այդ, շները լուրջ հոգեբանական ազդեցություն են ունենում նաև մարդու հոգեկան առողջության վրա:
Հետազոտողները նաև ընդգծել են, որ շների սիրահարների մոտ դեպրեսիայի նվազագույն մակարդակ է նկատվում, ի տարբերություն այն մարդկանց, որոնք կենդանիներ չունեն: Ընդհանուր առմամբ շան և տիրոջ միջև հաստատվող զգացմունքային կապը մեծ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա:







































