1991թ-ից գոյություն ունեցող BBC World News-ը, ավելի վաղ՝ BBC World–ը, լքելով կորպորացիայի հեռուստատեսային կենտրոնը՝ սկսել է հեռարձակվել լոնդոնյան Բրոդքասթինգ-հաուզից: 1930-ականներին կառուցված Ռադիոհեռարձակման տան նոր մասնաշենքի կառուցումը 1,6 միլիարդ դոլար է արժեցել:
2011 թ. գարնանը հեռուստաալիքի անգլալեզու հանդիսատեսն շաբաթական 74 միլիոն է կազմել:
BBC World News-ը, բացառությամբ՝ Բրիտանիայի, շուրջօրյա հեռարձակվում է ամբողջ աշխարհում:
Ներկա պահին Համաշխարհային ծառայությունն աշխատում է 28 լեզուներով:











































