Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնեցրել են Հոլոքոստի զոհերի փոխհատուցման փաթեթը, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ համակենտրոնացման ճամբարներ են հասցվել SNCF ընկերության գնացքներով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փոխհատուցման գումարը կկազմի 60 մլն դոլար:
Ֆրանսիական SNCF ընկերության գնացքները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ համակենտրոնացման ճամբարներ են տեղափոխել 76 հազար հրեայի, որոնցից ողջ են մնացել մոտ 3 հազարը:








































