Կատալոնական «Բարսելոնա»-ի եզրային պաշտպան Մարտին Մոնտոյայի գործակալ Խուան դե Դիոս Կարասկոն հայտարարել է, որ իր հաճախորդն անպայման կլքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Radio Marca-ն:
«Մոնտոյան չի կարողանում մրցակցել Դուգլասի և Դանի Ալվեսի հետ: Նա հարյուր տոկոսով կլքի թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական, գերմանական և իտալական թիմերը»,- հայտարարել է գործակալը:
Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոնտոյան մասնակցել է միայն մեկ խաղի:







































