Հունվարի 12-ից 21-ը Շախմատի տանը տեղի է ունենալու շախմատի Հայաստանի առաջնությունը: Այսօր ընթանում է մրցաշարի երրորդ տուրը:
Քիչ առաջ ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյան – Ռոբերտ Աղազարյան պարտիան: Մրցապայքարը հաղթական եղավ Պետրոսյանի համար: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլին:
Այսպիսով՝ մրցաշարի երրորդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում:






































