Saturday, 20 06 2026
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն

Հայաստանի ազգային արխիվում հունվարի 1-ի դրությամբ պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում:

Արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկատվություն է ներկայացրել 2012թ. կատարված աշխատանքների և 2013թ. անելիքների մասին:

Նշվել է, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ` 4.161.932 արխիվային գործով, այդ թվում` 316.142 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2012թ. համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավման և պահպանվածության ապահովման նպատակով: 2012թ. ընթացքում վերականգնվել-վերանորոգվել է 308.875 թերթ արխիվային փաստաթուղթ:

Աշխատանքներ են իրականացվել տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ: Շարունակվել է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Տարվա ընթացքում թվայնացվել է 224.219 պատկեր, «Հայաստանի ազգային արխիվ» ծրագրին արդեն միացվել է 31.755 պատկեր: Թվայնացվել է նաև 973 կինոֆոտոֆոնո փաստաթուղթ` ծրագրով նախատեսած 880-ի փոխարեն: Աշխատանքներ են իրականացվել ներարխիվային համակարգչային ցանցի գործարկման, համակարգչային նոր ծրագրերի ներդրման, էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման ոլորտում:

Առաջին անգամ արխիվը իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի համալրում. համալրվել է 193 171 8 էլեկտրոնային թղթապանակ` 8,075586 Tb ծավալով: Առաջին անգամ նաև հայոց պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճեններ են ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի արխիվներից:

Տարվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և կազմակերպություններից, այդ թվում` արտասահմանից ստացված 100 թեմատիկ և 25.797 սոցիալ-իրավական բնույթի հարցման` նախորդ տարվա 24 հազարի դիմաց: Ազգային արխիվն ունեցել է 524 ուսումնասիրող` 40-ով ավելի, քան նախորդ տարի:

Ցուցահանդեսներ են կազմակերպվել Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանի մի շարք քաղաքներում: Լույս է տեսել փաստաթղթերի և նյութերի 6 ժողովածու, 1 մենագրություն և 1 համացանկ: Կազմակերպվել են նաև մի շարք գիտաժողովներ և միջոցառումներ:

Ա. Վիրաբյանը ներկայացրել է նաև «Հայաստանի Հանրապետությունում արխիվային գործում բարեփոխումների իրականացման հայեցակարգի» նախագիծը, որով նախատեսվելու է մի շարք քայլերի իրականացում. մասնավորապես` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ծավալի և որակի վերլուծություն, քաղաքացիներին արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով տեխնիկական վերազինման ծրագրի մշակում, արխիվի և նրա տարածքային ստորաբաժանումների կորպորատիվ ցանցի ստեղծում և դրա միացում այն բոլոր պետական մարմինների ցանցերին, որոնք օգտվում են արխիվային տեղեկատվությունից, տարածքային ստորաբաժանումների քանակի օպտիմալացում, Երևան քաղաքում մեկ «պատուհանի» սկզբունքի ներդրում և այլն:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետն ընդգծելով նախագծի կարևորությունը`առաջարկեց այն քննարկել մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նա կարևորել է հայեցակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացումը` նկատելով, որ դրանք մեծ նշանակություն են ունենալու ոլորտի համար և հնարավորություն կընձեռեն ժամանակակից տեխնոլոգիաներով արխիվային ծառայություններ մատուցել քաղաքացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում