Սիրիայում կառավարական զորքերի և Սիրիայի ազատ բանակի միջև բախումների հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է առնվազն 169 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ զոհվածների մեծ մասը Դարաա և Իդլիբ քաղաքների բնակիչներ են:
Սիրիայում ավելի քան մեկուկես տարի է՝ շարունակվում է զինված համակարտությունը կառավարական զորքերի և ընդդիմության միջև: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը, ավելի քան 230 հազար սիրիացի դարձել է փախստական: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:









































