«Ես կարծում եմ, որ նրանք ողբալի վիճակում են հայտնվել, որ այդ փաստերից նման եզրահանգումներ են կատարում: Ես սեղմեցի ինչպես Շարմազանովի, այնպես էլ Աշոտյանի ձեռքը, այժմ հավանաբար նրանք կմտածեն, որ մենք սատարում ենք Սերժ Սարգսյանին»,-այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի օգտին քվերակությունը նշանակում էր աջակցություն Սերժ Սարգսյանի քաղաքականությանը,նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:












































