Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը Թեհրան կայցելի չորեքշաբթի օրը: Այս մասին իրանական İRİNN հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Նրա խոսքերով՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը կգլխավորի գործակալության ղեկավարի տեղակալ Հերման Նակերթսը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ Սիրիայի վարչապետ Վաել Ալ-Հալքը նույնպես պատվիրակության հետ կայցելի Թեհրան։
Վերջերս ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ասել էր, որ իրանական «Փարչին» ռազմարդյունաբերական համալիր մուտք գործելու համար Իրանի հետ բանակցությունների հետ կապված՝ ինքը լավատեսորեն տրամադրված չէ։