Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները շարունակում են վստահել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Մարզչի մասին խոսելու անհրաժեշտություն այլևս չկա: Կլոպը շատ վատ է զգում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Թիմը վստահում է մարզչին այնպես, ինչպես միշտ: Իսկ պլան Բ մեզ հարկավոր չէ»,- FAZ-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 13 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն 11 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:









































