Երկուշաբթի` հունվարի 14-ին, Սենտ Ջեյմսյան պալատի Twitter-ի էջում հաղորդագրություն է հայտնվել, որ Քեմբրիջի դքսի և դքսուհու ծնունդը սպասում են հունիսին:
Առաջին անգամ Քեյթ Միդլթոնի հղիության մասին հաղորդագրությունը հայտնի է դարձել դեկտեմբերի սկզբին, երբ Քեյթը հիվանդանոցում էր հայտնվել ուժեք տոքսիկոզով:
Ըստ պալատի ներկայացուցչի՝ դքսուհու առողջական վիճակը դուրսգրումից հետո բավականին բարելավվել է, և հիմա ապագա մայրիկն իրեն լավ է զգում:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին թագուհի Եղիսաբեթ II-ը հաստատել է, որ եթե Ուիլյամն ու Քեյթը դուստր ունենան, ապա նա կկրի արքայադուստր տիտղոսը և կանվանվի Ձերդ թագավորական մեծություն:











































