Երեկ Մրայա Քերին ելույթ էր ունեցել Ռոքֆելլերի կենտրոնում սուրբծննդյան լույսերի վառման արարողությանը՝ կատարելով All I Want fo Christmas Is You հայտնի ստեղծագործությունը: Հանրությունը հիասթափվել է նրա երգեցողությունից՝ մատնացույց անելով բարձր նոտաներ արտաբերելու Քերիի անկարողությունը: Այս մասին հայտնում է Spletnik-ը:
Ներկաների խոսքով՝ երգչուհու ձայնը մաքուր և հնչեղ չի եղել:
Twitter-ում որոշ օգտատերեր դա կապել են ծննդաբերության հետ: Բացի այդ, հանրությանը վրդովեցրել է երգչուհու ուշացումը 3 ժամով:
Նրա շրջապատի աղբյուրները նշում են, որ երգչուհին ժամանակին է եկել, պարզապես վատ եղանակի պատճառով հրաժարվել է դուրս գալ մեքենայից:
Ենթադրվում է, որ նա կարող է ուշացած լինել Նիք Քենոնից ամուսնալուծվելու հարցով փաստաբանների հետ ձգձգված բանակցությունների պատճառով:
Հիշեցնենք, որ Տոկիոյում հոկտեմբերի սկզբին երգչուհու ունեցած ելույթը ևս քննադատության էր արժանացել. երկրպագուները հայտարարել էին, որ երգչուհին կորցրել է իր վոկալային տվյալները:











































