Pinewood Studios կինոստուդիան հայտարարել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի անվանումը. այն կկոչվի «Սպեկտր» (Spectre): Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ստուդիան նաև առցանց կոնֆերանսի ընթացքում հաստատել է նոր ֆիլմի դերասանական կազմը՝ Քրիստոֆ Վալց, Լեա Սեյդու և Մոնիկա Բելուչի: Սուպերգործակալ Ջեյմս Բոնդին չորրորդ անգամ կմարմնավորի Դենիել Քրեյգը: Այս անգամ Բոնդի մեքենան կլինի Aston Martin DB-10-ը:
Ջեյմս Բոնդի մասին 24-րդ ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն դեկտեմբերի 8-ին:
Մեծ Բրիտանիայում ֆիլմը կթողարկվի 2015թ. հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 6-ին:









































