Շուրջ 40 երկրների մոտ 130 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր են ներկայացված TIFF միջազգային կինոփառատոնի ծրագրում, որը բացվում է այսօր` հյուսիսնորվեգական Տրոմսյո քաղաքում: Այս մասին RIA Novosti-ին հաղորդել են փառատոնի մամլո ծառայությունից:
TIFF միջազգային կինոփառատոնը Նորվեգիայի խոշորագույն փառատոնն է, որն անցկացվում է 1991-ից ի վեր: Ֆիլմերի մեծ մասը, որպես կանոն, առնչվում է Եվրոպայի հյուսիսային շրջաններին:
Մրցութային ծրագրում մասնակցում են միայն վերջին տարվա պրեմիերաները: Փառատոնի գլխավոր մրցանակը «Ավրորան» է՝ շուրջ 13 հազար եվրո:
Փառատոնի ծրագրում ներառվել է ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում՝ «Օսկարի» ներկայացված այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն», Պաբլո Լարեյնի «Ոչը», Կիմ Նգույենի «Պատերազմի վհուկը» ֆիլմերը:
Մրցութային ծրագրում ներառված են նաև 11 ֆիլմեր Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բրազիլիայից և Ճապոնիայից:












































