Chanel Métiers d’Art շքեղ շոուից հետո, որը կայացել է դեկտեմբերի 2-ին Զալցբուրգոմ, Կառլ Լագերֆիլդը լրագրողներին փոքր հարցազրույց է տվել, գրում է Splenik.ru-ն:
Առաջին հերթին դիզայները սեր է խոստովանել Զալցբուրգին և կիսվել է լեգենդար թվիդե ժակետի ի հայտ գալու պատմությամբ. «Առաջին հերթին, ես սիրում եմ Զալցբուրգը: Երկրորդը, պետք չէ մոռանալ, որ Կոկո Շանելը լեգենդար թվիդե ժակետի ստեղծման ոգեշնչման աղբյուրը հենց այստեղ՝ Ավստրիայում է գտել, երբ տեսել է վերելակի օպերատորներից մեկին: Նա հիանալի հագուստ է ստեղծել, որը ես վերափոխել եմ»:
Լագերֆելդը պատմել է նաև այն գործվածքների մասին, որոնք օգտագործել է նոր հավաքածուում:
«Ինձ ամենից շատ փետուրներն են դուր գալիս: Այն ինձ մորթի է հիշեցնում, միայն թե ավելի թեթև»,- կիսվել է դիզայները:











































