Սիրիայի վարչապետ Վաել Նադեր Ալ-Հալքին և նրա ղեկավարած պատվիրակությունը՝ կազմված բարձրաստիճան տնտեսական և քաղաքական այրերից, վաղը կժամանի Թեհրան: Պատվիրակությունը իրանցի պաշտոնյաների հետ կքննարկի քաղաքական և տնտեսական հարցեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Հաղորդվում է, որ Սիրիայի վարչապետը Իրանի իշխանությունների հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումներին ու սիրիական ճգնաժամի լուծմանն առնչվող 3 կետից բաղկացած Ասադի ծրագիրը:








































