Իրանի կառավարությունը 523 հազար նոր աշխատակից կընդունի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի կադրերի վարչության փոխնախագահ Աբդուլալի Նաջին՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Նաջիի խոսքով՝ ներկայում պետական ծառայողների թիվը հասնում է 1.9 միլիոնի: Նոր աշխատակիցների հետ նրանց ընդհանուր թիվը կաճի մոտ 25 տոկոսով:
Նրա խոսքով՝ շուրջ 90 հազար մարդ կաշխատի առողջապահության, իսկ շուրջ 50 հազարը՝ կրթության նախարարությունում: