Tuesday, 16 06 2026
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին

Երևանցիների գնահատականը պարտավորեցնում է կրկնապատկել աշխատանքը. քաղաքապետ

2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Մարքեթինգի հայկական ասոցիացիայի և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտությունների արդյունքներին, ըստ որի վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդգծել է, որ դա որքան ուրախալի, նույնքան էլ պարտավորեցնող գնահատական է:

«Նախորդ տարվա մեր ձեռքբերումները նկատելի և գնահատելի էր բնակչության կողմից: 2013 թվականին պետք է կրկնապատկենք մեր աշխատանքները և անենք ավելին` մեր համաքաղաքացիների ակնկալիքներն ու սպասելիքները կյանքի կոչելու համար: Այն ոլորտներում, որտեղ առայժմ կան որոշակի թերություններ, համոզված եմ, որ կկարողանանք վերացնել և արձանագրել դրական աճ: Դրան զուգահեռ, ըստ ոլորտների, հանրությանը պարբերաբար պետք է ներկայացնենք այս տարի մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու անելիքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ձյան հետևանքների վերացման և մաքրման աշխատանքներն ու դրանցում համատիրությունների, պայմանագրային հիմունքներով ձևավորված օպերատիվ խմբերի, ինչպես նաև հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հիմնարկների մասնակցությունը քաղաքապետը գնահատել է բավարար:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել նաև մայթերի մաքրումը, այդ թվում՝ խստորեն վերահսկելով վարչական շրջաններում առկա տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ապահովումը: Այս դրույթն ամրագրված է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով վարչական տույժ նշանակելու իրավունք այսուհետ ունեն նաև Երևանի քաղաքապետն ու նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:

«Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները, մեզ վերապահված լիազորությունների շրջանակում կենթարկվեն պատասխանատվության: Սա վերաբերում է ոչ միայն ձնամաքրման աշխատանքներին, այլև ողջ տարվա ընթացքում հարակից տարածքները մաքուր, բարեկարգ ու կանաչապատ պահելուն»,- նշել է քաղաքապետը:

Տոնական օրերին քաղաքապետի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվել առողջապահական հիմնարկներում: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված բոլոր կանչերը օպերատիվ սպասարկվել են:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկումը տոն օրերին իրականացվել է երկարաժամյա ժամանակացույցով: Երկու միկրոավտոբուսային երթուղիներ էլ Ամանորին ընդառաջ փոխարինվել են ավտոբուսայինով: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը սպասարկման որակի նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող առկա բոլոր շենքերը: Հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել կանխարգելման համապատասխան աշխատանքներ:

Անդրադառնալով ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուժեղացնել հսկողությունը, որպեսզի բացառվի ապօրինության ցանկացած փորձ:

Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ այսօրվանից Երևանի բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը, և որ մայրաքաղաքի բոլոր կրթական հաստատություններում ապահովված է անխափան ջեռուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում