Ճապոնիայի հյուսիս-արևելքում մոլեգնող ձնաբուքը կաթվածահար է արել երթևեկությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Տոկիոյի Հանեդա օդանավակայանում հետաձգվել է շուրջ 60 ներքին չվերթ, սպասասրահներում գտնվում են հազարավոր մարդիկ: Միջազգային թռիչքները դեռևս իրականացվում են ժամանակացույցով: Ժամանակվորապես փակ է Սենդայ քաղաքի օդանավակայանը, քանի որ օդանավակայանի ծառայությունները չեն կարողացել մաքրել թռիչքուղին:
Փակ է Ժապոնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկի («Տյու») երթևեկությունը, որը Տոկիոն կապում է Նագոյա քաղաքին և երկու այլ մայրուղիների: Տոկիոյի շրջանում հետաձգվել է լաստանավերի երթևեկությունը:








































