Օրերս բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Թիզը դարձել է Julien’s Auctions-ի հատուկ հյուրը, որտեղ ցուցադրվում էին ևս մեկ լեգենդար պարուհու՝ Ջիփսի Ռոուզ Լիլիի իրերը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Դիտա ֆոն Թիզը չի դավաճանել իր դասական ռետրո ոճին՝ միջոցառմանը հայտնվելով մետաքսե տոպով ու թավշե Zac Posen փեշով: Դիտան կերպարը ամբողջացրել է վինտաժային զարդով, Patek Philippe ժամացույցով ու Christian Louboutin կոշիկով:













































